18:07 | 08.10.13 | Նորություններ | 1661

Beeline-ը ավելացրել է ինտերնետի արագությունը Drive սակագնային փաթեթում

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Դրայվ-8», «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» hետվճարային սակագնային փաթեթների շրջանակում շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին:

Փաթեթով նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո ինտերնետի արագությունը «Դրայվ-8» սակագնային փաթեթում ավելացել է երկու անգամ, եւ նախկին 256 Կբիտ/վրկ փոխարեն այժմ կազմում է 512 Կբիտ/վրկ: «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթներում նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո արագությունն ավելացել է չորս անգամ` մինչեւ 1024 Կբիտ/վրկ:

««ԱրմենՏել»  ընկերությունը շարունակում է ցանցի զարգացման եւ տեխնիկական վերազիննման աշխատանքները: Մեր ջանքերի շնորհիվ օրեցօր կատարելագործվում է Beeline ցանցի ծածկույթը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Drive շարժական ինտերնետի սակագնային փաթեթներից որեւէ մեկին միանալիս  հաճախորդները, ծառայությունից 3-ից 6 ամիս օգտվելու դեպքում, կարող են ձեռք բերել USB-մոդեմ 100 դրամով` կախված  սակագնային փաթեթից: «Դրայվ-8», «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 6 000 դրամ, 9 000 դրամ եւ 15 000 դրամ համապատասխանաբար: