16:21 | 26.09.13 | Նորություններ | 3389
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր ներկայացրել է 4-րդ սերնդի ցանցի հետ համատեղելի Nokia Lumia 925 եւ HTC One սմարթֆոնները, որոնց շնորհիվ կարելի է լիարժեք վայելել LTE ցանցի ընձեռած հնարավորությունները:
Ավելին, ձեռք բերելով այս հեռախոսներից մեկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, կարելի է ստանալ բոնուս՝ 10000 ՄԲ ինտերնետ եւ 10000 ներցանցային րոպե նախընտրած կանխավճարային քարտի համար, եւ օգտագործել այն 1 տարվա ընթացքում:
Ի դեպ, Nokia Lumia 925 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: