16:52 | 20.09.13 | Նորություններ | 5226

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է պատվերների ընդունումը Samsung Galaxy Note 3-ի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Samsung Galaxy Note 3-ն արդեն Հայաստանում է:

Ցանկացողները կարող են պատվիրել Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը մինչեւ սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երեւան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում եւ հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի այդ՝ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը՝ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն:

Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը ստեղծված է հարստացնելու օգտագործողի առօրյան գերժամանակակից ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջոցով, իսկ հսկայական էկրանի բացառիկ պայծառությունը լուսանկարների եւ տեսանյութերի դիտումը, էլեկտրոնային գրքերի ընթերցումը եւ մուլտիմեդիայի օգտագործումը դարձնում է  անմոռանալի:

Samsung Galaxy Gear ձեռքի սմարթ-ժամացույցը թույլ է տալիս մշտապես տեղեկանալ ստացվող զանգերի, հաղորդագրությունների, նամակների եւ հիշեցումների մասին, ցանկության դեպքում նաեւ զանգեր կատարել հենց սմարթ-ժամացույցից՝ ձայնային հրահանգով:

Samsung Galaxy Note 3 սմարթֆոնն արժե 335 000 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում ձեռք բերված սմարթֆոնի համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:

Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը վաճառքի կհանվի հոկտեմբերից: