16:22 | 11.09.13 | Նորություններ | 3428
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է ակցիա ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար: Մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են վերականգնել իրենց ֆիքսված հեռախոսային համարները` վճարելով ընդամենը 10 դրամ:
«Մեր ընկերությունն իրականացնում է ակցիա` ուղղված ֆիքսված հեռախոսագծի վերականգնման սակագնի նվազեցմանը նախապես հայտարարված սակագնային սոցիալական քաղաքականության շրջանակում: Այս քայլը պայմանավորված է հաճախորդների կողմից ստացվող դիմում-խնդրանքներով, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց Beeline հեռախոսահամարը, եւ ես վստահ եմ, որ բաժանորդներն ուրախությամբ կօգտվեն մեր առաջարկից», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ֆիքսված հեռախոսակապի վերականգնման ակցիան հասանելի է այն բաժանորդներին, ովքեր ունեն ընթացիկ ժամկետանց պարտքեր: Այս առաջարկից օգտվելու համար բաժանորդը պետք է մարի ժամկետանց պարտքն անմիջապես կամ տարաժամկետ կարգով:
Ակցիայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 100 անվճար հեռախոսահամարին, www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:
ԱրմենՏել-ը նախկինում էապես նվազեցրել է նոր հեռախոսագծի միացման սակագինը` սահմանելով այն 2400 դրամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: