15:14 | 22.08.13 | Նորություններ | 1078

    Սփյուռը թարմացրել է իր Android հավելվածը

    Սփյուռ տեղեկատուն մշակել է «Հայաստանի Դեղին էջեր» Android բջջային հավելվածի նոր տարբերակ, հայտնել են ընկերությունում:
     
    Նոր տարբերակում առկա են հետեւյալ նորությունները.

    • Որոնում կարելի է կատարել նաեւ ըստ գործունեության տեսակների (1300);

    • Ծրագրի առաջին էջում ներկայացված են առավել շատ հարցվող գործունեության տեսակները՝ որոնումն առավել արագ կատարելու նպատակով;

    • Որոնում կարելի կատարել միաժամանակ 3 լեզվով՝ առանց ծրագրի լեզուն փոխելու;

    • Որոնումը դարձել է ավելի արագ;

    • Արագացվել է տվյալների բազայի թարմացման ընթացքը;

    • Թարմացվել է դիզայնը:
     
    Android հավելվածն անվճար է եւ օգտվելիս Ինտերնետ-կապ չի պահանջում:

    Այն կարելի է ներբեռնել այստեղ: