17:35 | 31.07.13 | Նորություններ | 8274

Գյումրիի եւ Վանաձորի բնակիչները եւս կարող են օգտվել Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանից

Հուլիսի 31-ից Գյումրիի եւ Վանաձորի բնակիչները նույնպես կարող են միանալ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանին:

«Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի բաժանորդները Երեւանից դուրս գտնվելիս կարող են զանգեր կատարել Orange-ի բոլոր բաժանորդներին 5 դրամ/րոպե սակագնով:

Ընդունելով զանգեր արտերկրից՝ այս սակագնային պլանի բաժանորդները կստանան անվճար միջազգային րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: Յուրաքանչյուր երկուշաբթի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչեւ 10 րոպե տեւողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, եւ 5 րոպե` 10 եւ ավելի րոպե տեւողությամբ զանգերի դեպքում:

Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 եւ 10-ում):

«Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները շարժական ինտերնետից կօգտվեն 20 դր/ՄԲ սակագնով նախկին 60 դր/ՄԲ սակագնի փոխարեն:

Orange «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով. http://orangearmenia.am/mobile/lets-talk/my-country/: