10:18 | 26.07.13 | Նորություններ | 4412
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բջջային կապի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորներին մատուցում է նոր ծառայություն:
Այսուհետ ննջավագոնի ուղեւորներն անվճար կստանան SIM-քարտեր՝ ակտիվացված ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կազմում է 55 դրամ/րոպե:
Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի ու Երեւան-Բաթումի-Երեւան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում եւ բարձր հարմարավետության կուպեներում: