14:15 | 03.07.13 | Նորություններ | 800

էկոնոմիկայի նախարարը համաձայն չէ Վերահսկիչ պալատի Գյումրիի տեխնոպարկին վերաբերող գնահատականի հետ

Գյումրիի տեխնոպարկի կառուցման շուրջ անորոշության մասին խոսք լինել չի կարող:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով Վերահսկիչ պալատի գնահատականը Գյումրիի տեխնոպարկի կառուցման ծրագրի վերաբերյալ:

Վերահսկիչ պալատի գնահատականի համաձայն՝ այս հարցում «ամեն ինչ առավել քան անորոշ է»:
 
Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ տեխնոպարկի կառուցման շինարարական աշխատանքները կավարտվեն 2013թ. դեկտեմբերին եւ կառույցը կհանձնվի շահագործման:

«Այսօր արդեն ստեղծված են բոլոր հնարավորությունները, որոնք կծառայեն հիմնական նպատակներին, որոնցից մեկը երիտասարդների վերապատրաստումն է», - ասել է նա:

Ծրագրով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարի ընթացքում վերապատրաստում կանցնեն շուրջ 10 հազար երիտասարդներ, որոնցից 80%-ը աշխատանքի կանցնեն Գյումրիի տեխնոպարկի շրջակայքում ստեղծվող ընկերություններում:

Արդեն վերապատրաստվել են 350-ից ավել երիտասարդներ: