17:15 | 18.06.13 | Նորություններ | 1081

ԴիջիԹեք Բիզնես ֆորում-ում կներկայացվի ինովացիոն տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը

Հունիսի 21-22-ին Երեւանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումը ցուցահանդեսային հատվածից բացի բաղկացած կլինի նաեւ սեմինարներից եւ գործարար ներկայացումներից:

Ինչպես հայտնել են ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ), այս տարի ֆորումի օրակարգը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով, ինչպիսիք են` ինովացիոն  տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը. արդյո՞ք կիրառելի է այն Հայաստանում, ինչպես կարող են վենչուրային կապիտալը եւ «բիզնես հրեշտակները» խթանել տեխնոլոգիական սկսնակ շարժումն ու ինովացիոն գաղափարները, ինչպե՞ս աջակցել ՓՄՁ նորարարությանը եւ ձեռնարկությանը, ո՞վ է փող վաստակում ինտերնետի բովանդակությունից եւ ո՞վ պետք է վճարի դրա համար, օնյալն բանկային լուծումներ, գնման պատվերի ֆինանսավորում եւ այլն: 

Ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում, աշխատանքային ժամը սկսվում է 10:00-ից: Միջոցառումը կազմակերպվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է “Ալիանս” ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ Շուկայի մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է: