16:46 | 04.06.13 | Նորություններ | 3009

Orange-ն առաջարկում է ավելի գրավիչ պայմաններ ինտերնետի լրացուցիչ ծառայությունների համար

Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ եւ ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով:

Այսպիսով, Ինտերնետ Հիմա եւ MyFi ծառայությունների բաժանորդները կարող են ակտիվացնել «Եվս մեկ անգամ» ծառայությունը 3000 դրամով նախկին 4000 դրամի փոխարեն եւ ստանալ նույն ծավալով գերարագ ինտերնետ, որը ստանում են ամեն ամիս՝ ըստ իրենց սակագնային պլանի: Օրինակ,  Ինտերնետ Հիմա 9000 սակագնային պլանի դեպքում «Եվս մեկ անգամ» ծառայությունն ակտիվացնելիս բաժանորդը կստանա եւս 10 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Չօգտագործված ինտերնետի ծավալը կփոխանցվի հաջորդ ամիս: Եվս մեկ անգամ ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով OMT բանալի բառը 111 կարճ համարին:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Արագ բեռնում» ծառայությանը, որը թույլ է տալիս բարձրացնել վերբեռնման արագությունը մինչեւ 2 Մբ/վ` անկախ նրանից, թե բաժանորդը որտեղ է օգտվում ինտերնետից: Այժմ Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներում այս ծառայությունն ակտիվացնելիս բաժանորդները կկարողանան փաստաթղթեր, նկարներ եւ այլ նյութեր վերբեռնել ինտերնետ մինչեւ 5,76 Մբ/վ արագությամբ նախկին 2 Մբ/վ-ի փոխարեն: Արագ բեռնումը կարելի է ակտիվացնել ցանկացած ժամանակ՝ ուղարկելով HU բանալի բառը 111 կարճ համարին եւ վճարելով 2000 դրամ:

Orange-ը շարունակում է առաջարկել անվճար օգտվել ինտերնետից գիշերային ժամերին: Ինտերնետ Հիմայի, MyFi-ի եւ Ֆլայբոքսի բաժանորդները գիշերը ժամը 02:00-ից մինչ առավոտյան 08:00-ը կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար: Գիշերային ինտերնետ ծառայությունը կարելի է անվճար ակտիվացնել յուրաքանչյուր ամիս` ուղարկելով NI բանալի բառը 111 կարճ համարին:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է, որը Հայաստանում շարժական ինտերնետի իր ողջ ծածկույթում առաջարկում է մինչեւ 21.6 Մբ/վ, իսկ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում՝ մինչեւ 42.2 Մբ/վ ներբեռնման արագություն:

Բոլոր ծառայությունների մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ հետեւյալ հղումով՝ http://www.orangearmenia.am/internet/services/: