12:32 | 01.06.13 | Նորություններ | 7518

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայությունը կարելի է միացնել նաեւ 1 օրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայությունն այժմ կարելի ակտիվացնել նաեւ 1 օրով:

Նոր՝ «BIT1» տարբերակը կանխավճարային բաժանորդներին տրամադրում է անսահմանափակ ինտերնետ հեռախոսից հենց այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ օրական 100 դրամով:

Հավաքելով *777*1#՝ կարելի է ակտիվացնել ծառայությունը եւ անսահմանափակ ինտերնետ ստանալ 24 ժամ շարունակ: Այս տարբերակով տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունն է 256 Կբիթ/վրկ:

«BIT անսահմանափակ» ծառայությունն առաջարկվում է նաեւ «BIT30» տարբերակով` 30 օր գործողության ժամկետով եւ 2500 դրամ արժողությամբ: