13:24 | 23.05.13 | Նորություններ | 2739
“Ամեն ինչ առավել քան անորոշ է”. այսպիսի գնահատական է տվել ՀՀ վերահսկիչ պալատը Գյումրու տեխնոպարկի կառուցման ծրագրի իրականացմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ներկայացնելով Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ՝ նախարարության 2012թ. գործունեության ուսումնասիրության արդյունքները;
Նախարարը հավելել է, որ, ըստ Վերահսկիչ պալատի, այն նպատակները, որոնք դրված են եղել ծրագրով, չեն իրականացվել: Նախարարը նշել է, որ համաձայն է այս գնահատականի հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե արդյո՞ք այս ծրագրի շրջանակներում եղել է ֆինանսների փոշիացում, Վահրամ Ավանեսյանը պատասխանել է, որ Վերահսկիչ պալատից նման գնահատական չի եղել: