17:23 | 07.05.13 | Նորություններ | 1088

    Մայիսի 8-ին կկայանա «Սեղանի ֆուտբոլի ՏՏ Գավաթ» առաջին առաջնությունը

    2013թ. մայիսի 8-ին կկայանա «Սեղանի ֆուտբոլի ՏՏ Գավաթ» մեկօրյա գարնանային առաջին առաջնությունը, որին մասնակցելու են ՏՏ ոլորտի կազմակերպությունները ներկայացնող 16 թիմեր:

    Ինչպես հայտնել են առաջնության կազմակերպիչ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, մրցույթը կանցկացվի օլիպմիական համակարգով:

    1-ին տեղը զբաղեցրած թիմը ներկայացնող ընկերությունը կստանա նվեր` ֆուտբոլի սեղան:

    Առաջնության համակազմակերպիչներն են “Մեգասպորտ” ՓԲԸ-ն եւ “Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիան”:

    Միջոցառումը կանցկացվի Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցեն` ք.Երեւան, Հ.Հակոբյան 3):

    Մեկնարկը` ժ. 17.00-ին: