13:50 | 23.04.13 | Նորություններ | 721
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին եւ դրանք անվանափոխել:
ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը, հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ապօրինի տիրացել է Հ. Ներսիսյանի եւ Ս. Համբարձումյանի անհատական էջերին:
Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն. Գրիգորյանը: Նախաքննության ընթացքում նա խոստովանել է կատարած արարքը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: