11:03 | 23.04.13 | Նորություններ | 3596
Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդները, կարող են ամսական վճարումները կատարել ավտոմատ՝ բանկերի միջոցով:
Մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ՝ բաժանորդները կարող են գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի վճարումները, հայտնել են ընկերությունում:
Յուրաքանչյուր ամսվա 1-ից 7-ը պարբերական վճարումների համակարգում գրանցված բաժանորդները էլեկտրոնային փոստով կստանան նախորդ ամսվա հաշիվը և կկարողանան ստուգել այն, իսկ նույն ամսվա 11-ից սկսած կկատարվի վճարումը բանկի կողմից: Յուրաքանչյուր վճարման մասին բաժանորդը կտեղեկացվի SMS-ի միջոցով:
Ծառայությունից կարող են օգտվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի, Կոնվերս Բանկի, ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Հայէկոնոմբանկի հաճախորդները: