14:43 | 22.04.13 | Նորություններ | 958
Երկու երիտասարդ գիտնականներ այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում արժանացան «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին:
Մրցանակին արժանացան ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար:
Մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական “Rinicom Ltd” կազմակերպությունը` $1000
մրցանակային ֆոնդով:
Մրցանակային հանձնաժողովը, արժեւորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշեց մրցանակը բաշխել երկուսի միջեւ` յուրաքանչյուրին հանձնելով $500: