11:20 | 15.04.13 | Նորություններ | 3372

Orange-ի բաժանորդներից մեկը կմեկնի Կաննի կինոփառատոն

Orange-ի բաժանորդներից մեկը այս տարի եւս կդառնա Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` մասնակցելով Orange-ի «Դեպի Կանն» ֆեյսբուքյան մրցույթին, հայտնել են ընկերությունում:

Մինչեւ ապրիլի 26-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերել Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին որպես VIP հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար՝ մասնակցելով Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված տեսամրցույթին եւ դառնալ լավագույն տեսանյութի հեղինակը:

Հաղթողը կստանա ուղեւորության ամբողջական փաթեթ՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ եւ մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով, կինոաստղերի հետ միասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել մինչեւ 1 րոպե տեւողությամբ կարճ տեսանյութ “Ես սիրում եմ կինոն, ես սիորւմ եմ Կաննի փառատոնը” թեմայով, այն բեռնել ինտերնետ, իսկ տեսանյութի հղումը (link) հրապարակել Facebook-ում Orange-ի պաշտոնական էջում (https://www.facebook.com/orangearmenia.ftgroup) համապատասխան գրառման տակ` մեկնաբանության դաշտում: Տեսանյութը հրապարակելուց հետո անհրաժեշտ կլինի նաեւ այն ուղարկել անձնական հաղորդագրությամբ (private message)`  նշելով նաեւ հեղինակի անունը, ազգանունը եւ հայրանունը, ինչպես նաեւ Orange հեռախոսահամարը:

«Մեր բաժանորդները սիրում են կինո: Ահա թե ինչու մենք հնարավորություն ենք ստեղծում նրանց համար՝ իսկապես վայելելու համաշխարհային կինոյի լավագույն պահերը: Կարծում ենք` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Իսկ քանի որ կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ` արդեն Կանն: Ակնկալում ենք օրիգինալ ու խանդավառ տեսանյութեր»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Քվեարկության ավարտին` ապրիլի 26-ի ժամը 23:00-ի դրությամբ առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասը տեսանյութերը կքննարկվեն Orange-ի ժյուրիի կողմից, եւ դրանցից լավագույնին կշնորհվի մրցանակը: Ժյուրին հատկապես գնահատելու է տեսանյութերի յուրօրինակությունը, հումորը, ստեղծագործական ու հուզական կողմը, սակայն ոչ տեխնիկական որակը: Տեսանյութը կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով:

Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա ապրիլի 30-ին, Orange-ի գրասենյակում, ուր կհրավիրվեն ամենաշատ քվեներ հավաքած տասը տեսանյութերի հեղինակները:

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար պետք է այցելել www.orangearmenia.am/events/to-cannes/:
 
Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի, իսկ Հայաստանում արդեն 4-րդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին: