12:37 | 12.04.13 | Նորություններ | 3440
Ապրիլի 11-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացեց իր 14-րդ համերգաշրջանը լեգենդար Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով։
Համերգի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Մեր ընկերությունը հպարտությամբ է աջակցում այնպիսի նախաձեռնությունների, որոնք հնարավորություն են ընձեռում հայաստանյան հանդիսատեսին վայելելու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթները: Այս համերգը եւս մեկ անգամ հաստատում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը արվեստի բարեկամն է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: