18:36 | 22.03.13 | Նորություններ | 5106

    Այսուհետ Odnoklassniki.ru ցանցն ամբողջապես հասանելի է հայերեն լեզվով

    Երեւան: Մեդիամաքս: Այսօր գործարկվել է Odnoklassniki.ru սոցցանցի ամբողջական հայերեն տարբերակը:

    Այդ մասին այսօր Երեւանում ասել է Odnoklassniki.ru նախագծի մամուլի խոսնակ Մարիա Լապուկը` Մեդիամաքս մեդիա-ընկերությունում կայացած «Մարկետինգը Օդնոկլասնիկի-ում» թեմայով վարպետության դասի ընթացքում:

    Odnoklassniki.ru նախագծի հայաֆիկացումը մեկնարկել էր 2012թ. ամռանը, երբ գործարկվել էր սոցցանցի մոբայլ հայերեն տարբերակը

    Վարպետության դասն անցկացվել է Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում, որի սկիզբը դրվել է 2011 թվականին: