16:49 | 07.03.13 | Նորություններ | 3625

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր ինտերնետ-բաժանորդներին կնվիրի 1500 մբ եւ նույնքան րոպե

    Մարտի 8-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ», «Home-Zone Turbo», «Office-Zone» կամ «Internet Express» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով, կարելի է ստանալ տոնական նվեր՝ 1500 ՄԲ ինտերնետ եւ 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ` բաժանորդի նախընտրած կանխավճարային քարտի համար, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

    Բաժանորդագրվելիս կտրամադրվի տոնական փաթեթի հատուկ նույնականացուցիչ:

    Նվեր փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կանխավճարային համարից ուղարկել հետեւյալ հրահանգը. *888*ինտերնետային քարտի համարը*նույնականացուցիչ#

    Օրինակ՝ *888*093298888*123456#

    «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից մեկին բաժանորդագրվելիս «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

    Տոնական փաթեթն ակտիվացնելիս՝ ինտերնետի եւ ներցանցային խոսելաժամանակի ընթացիկ այլ փաթեթները զրոյանում են: Տոնական փաթեթը կարելի է ակտիվացնել ինտերնետային սակագնային պլանին բաժանորդագրվելուց 15 օր անց՝ 45 օրվա ընթացքում: Տոնական փաթեթը հնարավոր է սպառել ակտիվացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում: