14:11 | 11.02.13 | Նորություններ | 3080

Ucom-ը նորապսակներին 2 ամիս անվճար կսպասարկի

Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ը նորապսակ զույգերին տալիս է իր ծառայություններից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռում:

2012 թ. Տեառնընդառաջ եկեղեցական տոնից մինչև 2013թ-ի  Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերը փետրվարի 13-ին Ucom ընկերություն ներկայացնելով իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, կարող են երկու ամիս անվճար օգտվել ընկերության «Երեքը մեկում» կլասիկ փաթեթի ծառայություններից, հայտնել են ընկերությունում:

Փաթեթը ներառում է 15 Մեգաբիթ/վրկ իմտերնետ, 116 ալիք, հեռախոսակապի բաժանորդավճար: