Արմեն Աշոտյանը
15:26 | 01.02.13 | Նորություններ | 4393
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին` առաջարկելով iOS-ուն ներառել հայերեն ստեղնաշար:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Apple ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություններում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար:
Վստահ եմ, որ iOS համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»: