16:07 | 18.01.13 | Նորություններ | 4422

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «ՄՏՍ Hay-Fi» շարժական փոքր մոդեմը

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական փոքր մոդեմը, որը թույլ է տալիս ստեղծել ինտերնետի մուտքի շարժական կետ`ընկերների, ընտանիքի անդամների եւ շարժուն աշխատանքային խմբերի համար: Գրպանում տեղավորվող եւ ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ այս սարքն ընձեռում է հետեւյալ հնարավորությունները.

    •    ինտերնետ հասանելիության ապահովում եւ ներքին ցանցի ստեղծում մինչեւ 10 սարքի համար (նոութբուք, սեղանի համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր եւ այլն),
    •    պաշտպանված ներքին անլար ցանցի ստեղծում,
    •    անմիջապես համակարգչից SMS-ների ուղարկում եւ ստացում:


    «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը գործարկելու համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:

    «ՄՏՍ Hay-Fi»-ի միջոցով կարելի է մուտք գործել ինտերնետ ու ստեղծել ներքին ցանց ցանկացած տեղում եւ ցանկացած պահի: 
    «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորեւ բերված «ՄՏՍ կոնեկտ» չորս սակագնային պլաններից յուրաքանչյուրի հետ: Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով.

    Սակագնային պլան    ՄՏՍ Hay-Fi
    «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»    անվճար
    «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +»    անվճար
    «ՄՏՍ կոնեկտ 256»    5000 դրամ
    «ՄՏՍ կոնեկտ ուսանողական»    3000 դրամ

    Բոլոր գները ներառում են ԱԱՀ: