02:04 | 27.12.12 | Նորություններ | 3515

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր 4G USB մոդեմ

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընկերության սպասարկման կենտրոններում արդեն կարելի է ձեռք բերել նոր` «Ինտերնետ էքսպրես MF820d» 4G USB մոդեմը:
     
    Մոդեմն առաջարկում է ներբեռնման մինչև 100Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 50 Մբիթ/վրկ արագություն:
     
    Սարքի արժեքը 80 000 դրամ է: «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը տրամադրվում է անվճար: