02:07 | 26.12.12 | Նորություններ | 3010

Ղարաբաղ Տելեկոմը հայտարարել է նոր սակագնային փաթեթի եւ ծառայության թողարկման մասին

Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ “Ղարաբաղ Տելեկոմ” ընկերությունն այսօր հայտարարել է նոր սակագնային փաթեթի եւ ծառայության թողարկման մասին:

«Շահավետ» հետվճարային սակագնային փաթեթը նախատեսված է միայն Ղարաբաղ Տելեկոմի հետվճարային բաժանորդների համար: Փաթեթի արժեքը 5800 դրամ է, որում ներառված է ամսական 300 րոպե խոսակցություն եւ 100 SMS հաղորդագրություն:

300 րոպեից ավելին օգտագործված րոպեների սակագինը կկազմի 35 դրամ/րոպե, իսկ մեկ հաղորդագրության արժեքը` 10 դրամ:

Ակտիվացնելով Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային բաժանորդների համար նախատեսված «1D, 7D կամ 30D» ծառայությունը`բաժանորդները  կստանան 5, 25 կամ 100 րոպե ներցանցային խոսելաժամանակ` վճարելով ընդամենը 120, 550 եւ 2000 դրամ, եւ/կամ 5, 25 կամ 100 SMS ուղարկելու հնարավորություն` վճարելով 40, 180 կամ 600 դրամ ակտիվացման պահից 1, 7 եւ 30 օր ժամկետների համար համապատասխանաբար: