05:12 | 25.12.12 | Նորություններ | 3234

Վիճակախաղի առաջին փուլի հաղթողները ստացան նվերներ ԱրմենՏել-ից

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին:

Պարգեւատրման արարողությունն անցկացվել է Խանջյան 35 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

Առաջին փուլի հաղթող դարձավ 115 մարդ: Գլխավոր մրցանակը` Samsung GT-P 7300 պլանշետային համակարգիչը, շահեց Ալինա Ե.-ն Երեւանից:  Գագիկ Ա.-ն Սեւանից, Ռաֆիկ Մ.-ն Աշտարակից, ինչպես նաեւ երեւանցիներ Կարեն Պ.-ն եւ Վահե Ղ.-ն արժանացան նեթբուք Lenovo IdeaPad S10-3 մրցանակին:

Իրենց տերերին գտան նաեւ Samsung GT-I 9001 եւ Nokia E 72 սմարթֆոնները:

Ընդհանուր առմամբ, խաղարկվեց 10 սմարթֆոն եւ 100 Beeline USB-մոդեմ:

«Շնորհավորում եմ «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին եւ հայտնում շնորհակալություն մասնակցության համար:
Նախընտրելով «ՍուպերՄիքս» սակագնային փաթեթը` դուք ընտրել եք հարմարավետ եւ մատչելի փաթեթ, որի առանձնահատկություններից է նաեւ Ինտերնետի ցածր սակագինը: Թող այս ամանորյա նվերները` պլանշետները, նեթբուքերը եւ սմարթֆոները Ձեր նախընտրած սակագնային փաթեթի հետ միասին դարձնեն Ամանորյա տոները ավելի հաճելի` պարգեւելով Ձեզ դրական զգացմունքներ եւ հաճելի րոպեներ Ձեր հարազատների եւ ընկերների հետ շփման ժամանակ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ վիճակախաղն անց է կացվում  2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ:

«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած  2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին եւ դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է:

Գովազդային վիճակախաղին մասնակցությունը բաժանորդի կողմից հետագա գործողություններ չի ենթադրում: