01:04 | 17.12.12 | Նորություններ | 3458
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին, որի շրջանակում խաղարկվում է 575 մրցանակ, այդ թվում` պլանշետային համակարգիչներ, նեթբուքեր, սմարթֆոններ ու USB-մոդեմներ:
Յուրաքանչյուր շաբաթ խաղարկվելու է 1 պլանշետային համակարգիչ (Samsung GT-P 7300), 4 նեթբուք (Lenovo IdeaPad S10-3), 5 սմարթֆոն Samsung GT-I 9001, 5 սմարթֆոն Nokia E 72 եւ 100 Beeline USB- մոդեմ:
Վիճակախաղն անցկացվում է 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին եւ դրանով հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:
«Մոտենում են ամանորյա տոները եւ այս ժամանակահատվածում մենք պատրաստում ենք նվերներ մեր հարազատների եւ մտերիմների համար: «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես իր բաժանորդների համար պատրաստում է տոնական առաջարկներ, որոնցից մեկն է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղը: Այն հնարավորություն կտա մեր հաճախորդներին` անվճար գրանցում անցնելով, շահել թանկարժեք մրցանակներ», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հատուկ համակարգչային ծրագիրը, պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ:
Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով, որից ուղարկվել է վիճակախաղին մասնակցելու USSD-հրահանգը: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ կզետեղվեն հաղթողների ազգանունները եւ անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների եւ անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: