03:33 | 06.12.12 | Նորություններ | 2303
Երեւան/Մեդիամաքս/. Socialbakers ընկերությունը նոր գործիք է մշակել, որը կօգնի բացահայտել Twitter-ի աքաունթի կեղծ կամ ոչ ակտիվ հետեւողներին:
Գործիքը հասանելի է այստեղ:
Վեբկայքը նշում է, որ թեեւ կեղծ եւ ոչ ակտիվ հետեւողների «բանակը» կարող է բարձրացնել աքաունթի տիրոջ ճանաչվածությունը, այն կարող է բացասաբար անդրադառնալ օգտատիրոջ հեղինակության վրա:
Աքաունթի կեղծ հետեւողները բացահայտվում են մի շարք չափորոշիչներով, որոնցից են “diet,” “make money,” եւ “work from home” արտահայտությունները հաճախ տարածողները, նույն թվիթն ավելի քան 3 անգամ տարածողները, նրանք, ում թվիթերի 90%-ը եւ ավելին «ռեթվիթներն» կամ հղումները:
Ոչ ակտիվ աքաունթների օգտատերեր են համարվում նրանք, ովքեր ունեն ընդամենը 1-2 թվիթ եւ նրանք, ում վերջին գրառումն արվել է ավելի քան 3 ամիս առաջ: