08:16 | 26.11.12 | Նորություններ | 3458
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտնել է, որ ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում արդեն հասանելի են 4FF – Nano- SIM նոր ձեւաչափով SIM-քարտեր: Nano-SIM քարտերի վաճառքը միաժամանակ մեկնարկել է Beeline բոլոր գրասենյակներում:
Beeline հաճախորդները կարող են ձեռք բերել նոր SIM-քարտ կամ փոխել գործողը համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի: Մասնավորապես, հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար nano-SIM քարտի արժեքը կազմում է 500 դրամ, իսկ կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար` 150 դրամ:
Nano-SIM քարտերով աշխատող առաջին սարքերն են Apple ընկերության Iphone 5 սմարթֆոնը եւ iPad mini պլանշետը: Տեխնիկական բնութագրերի եւ հիշողության ծավալով nano-SIM նորարար քարտը չի տարբերվում իր նախորդից: Սակայն նոր SIM-քարտերը չափով ավելի փոքր են. այստեղ բացակայում են պլաստիկ անկյունները: