07:11 | 15.11.12 | Նորություններ | 1209
Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ի հայաստանյան սեգմենտում 2012թ. սեպտեմբերի դրությամբ առավելագույն թվով «Like»-երն ունի Light Style կանացի հագուստի խանութի էջը (50 հազ. «Like»), հաղորդում է Social Bakers կայքը:
Հայաստանում Facebook-ով իրենց էջին հետեւողների թվով Light Style-ին հաջորդում են Աշտարակ կաթը (38 հազ. like), Ja\'hello հագուստի խանութը (29 հազ. like), ՍԱՍ Սուպերմարկետը (28 հազ. like), Debenhams Armenia հագուստի խանութը (28 հազ. like) եւ SALI կոշիկի խանութը (22 հազ. like):
Օրական կտրվածքով իրենց էջերում օգտատերերի ակտիվությամբ (like-եր, մեկնաբանություններ, post-եր, share-եր) Հայաստանում առաջատարներն են Light Style-ը, Bossini Armenia հագուստի խանութը, SALI կոշիկի խանութը, Debenhams Armenia հագուստի խանութը, ՍԱՍ եւ Սթար սուպերմարկետները:
SocialBakers-ի հաշվետվությունում նշված է նաեւ, որ Հայաստանում Facebook սոցցանցից օգտվում է 0.3 մլն մարդ: