02:05 | 05.11.12 | Նորություններ | 4428

Ucom-ը պատրաստ է մասնակցել անվճար WiFi գոտիների ստեղծմանը Երեւանում

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն ընկերությունը մայրաքաղաքի 15 դպրոցներ կապահովի տեխնիկապես հագեցած լսարաններով:

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` քաղաքապետն առանձնացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում` մասնավորապես այգիներում եւ պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլայնումը:

«2013 թվականի ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել ու, նաեւ բնակիչների առաջարկություններից եւ ցանկություններից ելնելով,  WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով», - ասել է Տարոն Մարգարյանը:

«Մենք պատրաստ ենք կատարելու նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ինչպես մայրաքաղաքի զարգացմանը, այնպես էլ կծառայեն բնակչության կյանքն առավել հարմարավետ դարձնելուն», - ասել է Հայկ Եսայանը: