04:06 | 22.10.12 | Նորություններ | 1463

Էկոնոմիկայի նախարարությունն անցնում է Microsoft-ի արտոնագրված սոֆթին

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պայմանագիր է կնքել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ, որի համաձայն կդառնա առաջին հայկական գերատեսչություններից, որը կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ:

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջեւ 2007թ. ստորագրված պայմանագրով կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր եւ ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս քայլը` Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ դրական այս օրինակն իր շարունակությունը կունենա նաեւ այլ գերատեսչությունների շրջանում: