08:47 | 19.10.12 | Նորություններ | 3372

HTC Wildfire S-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ում առաջարկվում է 99 000 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող HTC Wildfire S սմարթֆոնն այժմ կարելի ձեռք բերել նոր` 99000 դրամ գնով (նախկին 135000 դրամի փոխարեն):

Հեռախոսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում, կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ բոնուս` հեռախոսի գնի 50%-ի (49500 դրամի) չափով, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հետեւյալ ծառայություններից օգտվելու համար. կատարել զանգեր,  SMS եւ MMS հաղորդագրություններ ուղարկել ցանցի ներսում եւ ցանցից դուրս, օգտվել ինտերնետից, ակտիվացնել ինտերնետ-փաթեթ, կատարել միջազգային զանգեր, սակագնային պլանի փոփոխություն, ինչպես նաեւ օգտվել ռոումինգից: