06:59 | 04.10.12 | Նորություններ | 1414

    Պոլիտեխնիկը Microsoft-ի կողմից սերտիֆիկացաված մասնագենտեր «կարտադրի»

    Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) մոտ ապագայում կբացի իր ՏՏ-ակադեմիան, որի շրջանավարտները կստանան կորպորացիայի սերտիֆիկատված միջազգային մասնագետի կարգավիճակ:

    Այս մասին այսօր ասել է Microsoft-Հայաստանի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նա տեղեկացրել  է, որ ակադեմիայում կկարողանան ուսանել ինչպես ՀՊՃՀ ուսանողները՝ համալսարանական ծրագրին զուգընթաց, այնպես էլ այլ համալսարանների ուսանողները եւ արդեն բարձրագույն կրթություն ստացած մասնագետները: Ակադեմիայում կգօրծի նաեւ Microsoft-ի հայաստանյան գիտահետազոտական (Research And Development) միավորը:

    «Ակադեմիայի ծրագրերը կներկայացվեն վաղը մեկնարկող ԴիջիԹեք ցուցահանդեսում, այնպես որ հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին», - ասել է Գրիգոր Բարսեղյանը:

    Նրա գնահատականներով, ակադեմիան կսկսի գործել 2013-ից: