Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը
07:45 | 26.09.12 | Նորություններ | 3732
Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահը:
Դիտակի դպրոցի համակարգչային սրահը համալրված է 4 համակարգչով, Orange-ի Flybox երթուղիչով եւ հարմարավետ կահավորանքով, որը դպրոցին հնարավորություն է տալու ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել համակարգչային դասընթացները, այլ նաեւ դպրոցական ծրագրի այլ առարկաների ուսուցումը կազմակերպել նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաեւ կապի մեջ լինել աշխարհի հետ: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 1.5 մլն դրամ, հայտնել են ընկերությունում:
«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, եւ դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջեւ, այլ նաեւ կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, այն կարեւորագույն գործիք է ժամանակակից կրթության կազմակերպման համար: Orange-ը հեռահաղորդակցության ընկերություն է, եւ մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր երեխաներին, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել եւ համակարգչից, եւ լայնաշերտ ինտերնետից»,- նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: