08:19 | 24.09.12 | Նորություններ | 1994

ԱրմենՏելը գործարկում է շարժական ինտերնետի «Դրայվ» փաթեթների նոր շարքը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է շարժական ինտերնետի անսահմանափակ կանխավճարային «Դրայվ» սակագնային փաթեթների գործարկման մասին:

Ի լրումն գործող հետվճարային փաթեթների, հաճախորդներին առաջարկվում են նաեւ կանխավճարային “Դրայվ-1”, “Դրայվ-5”, “Դրայվ-10” եւ “Դրայվ-25” սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 3999 դրամ, 5999 դրամ, 8999 դրամ եւ 14999 դրամ ամսական վճարով: “Դրայվ” սակագնային փաթեթներում միացման վճար չի գանձվում, հայտնել են ընկերությունում:

 Գերարագ ինտերնետի ծավալը “Դրայվ-1” սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, “Դրայվ-5”-ում` 5ԳԲ, “Դրայվ-10”-ում` 10ԳԲ եւ “Դրայվ-25”-ում` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչեւ 256 kbps:

«3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են ոչ միայն տեղաշարժվելու այլ նաեւ ընտրության ազատությունը:  “Դրայվ” շարքի սակագների բազմազանության շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջներին առավելագույնս համապատասխանող գնի եւ արագության համադրությունը: Կանխավճարային առաջարկների ներդրմամբ մեր հաճախորդները ստանում են նաեւ վճարման հարմար ձեւն ընտրելու հնարավորություն», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն  Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ եւ միացնել այն համակարգչին: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: