08:24 | 20.09.12 | Նորություններ | 860

Օգտագործողները դժգոհում են Apple-ի նոր քարտեզներից

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի նոր քարտեզները խիստ դժգոհություննեն են առաջացրել օգտագործողների շրջանում, գրում է BBC-ն:

Հունիսին ընկերությունը հայտարարել էր, որ հրաժարվելու է իր սարքերում Google-ի քարտեզների օգտագործումից՝ հոգուտ սեփական քարտեզների՝ հիմնված TomTom նավիգացիոն համակարգեր արտադրող ընկերության տվյալների հիման վրա:

Այսուհետ IOS համակարգը մինչեւ IOS6 թարմացնողները, իսկ վաղվանից՝ նաեւ iPhone5 ձեռքբերողները իրենց սմարթֆոններում կունենան միայն Apple-ի սեփական քարտեզները, իսկ Google Maps-ը կարող են տեսնել միայն բրաուզերի միջոցով:

BBC-ի ստացած քարտեզներից բողոքների թվում են, մասնավորապես, որոշ քաղաքների բացակայությունը, մյուսների՝ սխալ տեղանքում հայտնվելը, որոշ տեղանքներ արբանյակային պատկերներում չեն երեւում ամպերի պատճառով, քարտեզներից բացակայում են բազմաթիվ օբյեկտներ, իսկ մյուսները հայտնվում են սխալ տեղերում, ինչպես, օրինակ, մի թանգարան, որը հայտնվել է գետում: 

Apple-ը դեռ չի արձագանքել բողոքներին: