05:11 | 20.09.12 | Նորություններ | 3351

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «լավագույն գործատու» է ճանաչվել

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը «լավագույն գործատու» է ճանաչվել «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» 2012 թվականի ազգային մրցանակաբաշխության ժամանակ: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գնահատվել է հատկապես հասարակության խոցելի խմբերի համար Հայաստանում աշխատաշուկա ստեղծելու մշակույթի առաջամարտիկը լինելու համար: Այսօր ընկերության քան 1200 աշխատակիցներից 36-ը հատուկ կարիքներով մարդիկ են:
 
Շուկայում մրցունակ աշխատավարձ, փոխհատուցման համակարգ, առողջության ապահովագրություն առաջարկող գործատուն աջակցում է նաեւ աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործմանը` հոգալով կրթության վճարի փոխհատուցման հարցերը:
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսն, ի սկզբանե, կառավարվում է երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու տրամաբանությամբ: Մեզ հաջողվում է լինել առաջամարտիկ` նվիրված աշխատակազմի շնորհիվ: Մենք վստահ ենք, որ իրական ուժը գործի հանդեպ նվիրումն ու հավատարմությունն է: Իսկ այդ նվիրումը գնահատելու իրավունքը հասարակությանն է: Շնորհակալ ենք վստահության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նախորդ տարվա մրցանակաբաշխության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաղթող էր ճանաչվել «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակարգում: