04:44 | 18.09.12 | Նորություններ | 5850

Beeline-ը պատրաստ է iPhone 5-ի «ժամանմանը» Հայաստան

Երեւան/Մեդիամաքս/. Նոր iPhone-ներն աշխատելու են հատուկ nano-SIM քարտերով, որոնք 40%-ով ավելի փոքր են ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունում օգտագործվող micro-SIM քարտերից:

Orange Armenia-ի մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ընկերությունը կսկսի սպասարկել nano-SIM քարտեր առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:

Թե ե՞րբ է Հայաստանում նախատեսվում iPhone 5-ի վաճաքների պաշտոնական մեկնարկը՝ ս.թ. դեկտեմբերին, երբ այն կսկսի վաճառվել 100 երկրներում, թե հաջորդ տարեսկզբին, Orange Armenia-ում չեն նշում:

Փորձը ցույց է տալիս, որ Apple-ի նոր սարքերը Հայաստանում հայտնվում են  վաճառքների պաշտոնական մեկնարկից շուտ, այնպես որ տրամաբանական է, որ մյուս օպերատորները պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ նոր բաժանորդներ ներգրավելու նպատակով:

Այդպես է, մասնավորապես, վարվել ԱրմենՏելը (ապրանքանիշը՝ Beeline):

Ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը Մեդիամաքսին ասել է, որ ԱրմենՏելը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ եւ պատվիրել է nano-SIM քարտերի խմբաքանակ: «Այնպես որ, եթե մոտ ապագայում Հայաստանում հայտնվեն iPhone 5 սմարթֆոններ, դրանց տերերը կարող են օգտվել մեր ծառայություններից», - ասել է Անուշ Բեղլոյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից խոստացան մեկնաբանություններ տրամադրել ավելի ուշ: