07:39 | 12.09.12 | Նորություններ | 1406

    ՀԱՀ-ում iPhone-ի համար հավելվածների մշակման դասընթաց կանցկացվի

    Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) iPhone-ի համար հավելվածների մշակման դասընթաց կանցկացվի:

    Դասընթացն ամբողջական պատկերացում կտա հավելվածների ստեղծման եւ առաջմղման մասին՝ Xcode-ն առաջին անգամ բացելուց մինչեւ հավելվածի՝ AppStore-ում տեղադրումը, հայտնել են համալսարանում:

    Դասընթացը մեկնարկում է հոկտեմբերի 11-ին: Հետաքրքրվածները կարող են զանգահարել (010) 512 706 հեռախոսահամարով կամ այցելել extension.aua.am վեբկայքը: