17:31 | 08.08.12 | Նորություններ | 3717

    ՀԾԿՀ-ն պարզաբանումներ է պահանջել ԱրմենՏել-ից

    Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) գրավոր հարցում է ուղարկվել ԱրմենՏել-ին՝ պահանջելով ներկայացնել օգոստոսի 7-ին ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների պատճառները:

    «Ընկերությունից պարզաբանումներ ստանալուն պես հանձնաժողովը կուսումնասիրի դրանք եւ արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը», - հայտնել են հանձնաժողովում:

    Երեկ ԱրմենՏելի բջջային ցանցում տեղի են ունեցել խափանումներ, որոնք թույլ չէին տալիս բաժանորդներին օգտվել կապից: Նման դեպք նույն օպերատորի հետ պատահել էր մայիսի 18-ին, որն ընկերությունը բացատրել էր «կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանմամբ»: