16:02 | 27.07.12 | Նորություններ | 742
Երեւան: Մեդիամաքս: Զարգացման հայկական գործակալությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն եւ «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա» միությունը այսօր Երեւանում ստորագրել են համաձայնագիր՝ «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն» ստեղծելու մասին:
Ստեղծվելիք կենտրոնի նպատակն է լինելու նպաստել Հայաստանում նորարարական գործունեությանը, առևտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը եւ գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը, հայտնել են Զարգացման հայկական գործակալությունում:
Կենտրոնը գործարար շրջանակներին տեղեկատվություն կտրամադրի առկա տեխնոլոգիական լուծումների մասին եւ գործնական այցեր կկազմակերպի հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերպությունների համար: