17:18 | 17.07.12 | Նորություններ | 3369
Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է«SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին:
Մինչեւ 2012թ-ի սեպտեմբերի 30-ը ընկերության կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներն օգտվելով այս ծառայությունից կարող են ուղարկել կարճ հաղորդագրություններ ՀՀ բոլոր բջջային ցանցերի բաժանորդների համարներին արտոնյալ պայմաններով, հայտնել են ընկերությունում:
«SMS-փաթեթ» ծառայությունը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին կառավարել ծախսերը` ձեռք բերելով 50, 100 կամ 300 SMS փաթեթներ: Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով եւ «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով:
«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված հաղորդագրությունների եւ SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը: