11:06 | 13.07.12 | Նորություններ | 3017

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր Արմավիրի մարզի պատանիներին

Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Արմավիրի մարզի Դալարիկ եւ Լեռնագոգ գյուղերի պատանիներին:

30 դպրոցականների հետ Ռալֆ Յիրիկյանի անմիջական զրույցը նրանց քայլերը խրախուսելու եւ ոգեւորելու նպատակ էր հետապնդում:

«Համայնքի զարգացումը սկսվում է ինքնազարգացման ձեր ձգտումից, փոխադարձ հարգանքի վրա ձեւավորված արժեքային համակարգից եւ գոյություն ունեցող խնդիրները լուծելու պատրաստակամությունից: Շարունակեք ձեր միջավայրի խնդիրներն ընկալել այնպես սրտացավ, ինչպես դա անում եք ընտանիքում եւ կունենաք զարգացած համայնք, մարզ ու երկիր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությունն սկսվել է մեկ տարի առաջ կազմակերպված բարեգործական ընթրիքի շրջանակներում: Հիմնադրամին նվիրաբերված ավելի քան 3,5 մլն. դրամը ներդրվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցի վերանորոգմանը: