16:44 | 29.06.12 | Նորություններ | 3022

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնել է դեպի Ռուսաստան կատարվող զանգերի սակագնի փոփոխության մասին

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հայտնել է դեպի Ռուսաստան կատարվող զանգերի սակագնի փոփոխության մասին:

«Միջազգային զանգերի ինքնարժեքի բարձրացման կապակցությամբ, ս.թ. հուլիսի 10-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից «Հեռազանգ» եւ «Իմ աշխարհը» ծառայությունների միջոցով դեպի Ռուսաստան կատարվող զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 40 դրամ», - հայտնել են ընկերությունում: