16:56 | 25.06.12 | Նորություններ | 1673

Հայտնի են Samsung Electronics-ի Smart TV-ների վաճառքի շրջանակներում Եվրո 2012-ի եզրափակչի ոսկյա փաթեթի մրցանակակիրները

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր հայտնի են դարձել Samsung Electronics ընկերության Smart TV-ների վաճառքի մեկնարկի շրջանակներում Եվրո 2012-ի եզրափակչի ոսկյա փաթեթի մրցանակակիրները:

Մայիսի 25-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սամսունգ, Զիգզագ եւ Ֆայն վաճառասրահներից Samsung ապրանքանիշի հեռուստացույցների գնորդները ստացել են  խաղարկության կտրոն: Երկու մասից բաղկացած կտրոնի յուրաքանչյուր մասում նշված է եղել համապատասխան կոդ: Կտրոնի առաջին մասը տեղ է գտել խանութում տեղադրված արկղի մեջ` կայանալիք խաղարկությանը մասնակցելու համար: Կտրոնի վրա եղել է նաեւ պարտադիր շահման համար նախատեսված պաշտպանիչ շերտ, որը ջնջելով որոշվել է գնորդի շահումը:

“Պարտադիր նվերների շարքում եղել են ֆոտոխցիկներ, բջջային հեռախոսներ, Galaxy պլանշետներ, ինչպես նաեւ Ucom ընկերության կողմից անվճար բաժանորդագրություն”,- նշել է Հայաստանում Samsung Electronics-ի աշխատակից Էդգար Մարգարյանը:

Խաղարկության ընթացքում վաճառվել է մոտ 1000 հեռուստացույց` տարբեր գների եւ անկյունագծերի, որոնք համապատասխանաբար բաժանվել են 2 տարաների մեջ:

Վիճակահանության ժամանակ երկու գլխավոր մրցանակակիրներն որոշվել են տարբեր տարաների կտրոններից մեկն ընտրելով: Գլխավոր մրցանակակիրներից մեկը Էդուարդ Միխայլովն է, ով իր գնումը կատարել էր հունիսի 7-ին Սամսունգ ֆիրմային խանութից, մյուսը` Նոնա Հակոբյանը, ով հեռուստացույց է գնել հունիսի 10-ին Զիգզագից:

Sansung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատակցի զանգն ու շնորհավորանքն անակնկալի է բերել մրցանակակիրներին, որոնցից յուրաքանչյուրն ունի Եվրո 2012-ի Կիեւում կայանալիք եզրափակչի ոսկյա փաթեթի 2 տոմս:

“Ոսկյա փաթեթի հնարավորություն աշխարհում տրվում է ընդամենը 100 հոգու, ուրախ եմ, որ  կարողացանք Հայաստանից երկուսին պարգեւել այդ շահումը, ովքեր դիտելուց բացի կարող են օգտվել նաեւ մի շարք առավելություններից”,- ասել է Հայաստանում Samsung Electronics-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Ի դեպ, ոսկյա փաթեթի` ֆուտբոլասերների համար անակնկալ առավելություններից է հաղթող թիմի հետ լուսանկարվելու հնարավորությունը:

 Samsung Electronics-ի Հայաստանյան ներկայացուցչության սպասելիքներն այս խաղարկությունից  արդարացված են: Ներկայացուցչությունն իր հաջորդ անակնկալը պատրաստել է հունիսի 28-ին, 29-ին եւ 30-ին ֆիրմային ապրանք գնողների համար, ովքեր կրկին կստանան կտրոններ եւ հուլիսի 1-ին Հյուսիսային պողոտայում ներկայացուցչության կողմից անցկացվելիք Եվրո 2012-ի եզրափակչի դիտման ընթացքում հնարավորություն կունենան շահել թանկարժեք նվերներ եւ Ucom ընկերության կողմից անվճար բաժանորդագրություն: