18:15 | 20.06.12 | Նորություններ | 4235

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց Samsung Galaxy SIII սմարթֆոնը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Հյուսիսային պողոտայում ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրեցին Galaxy SIII սմարթֆոնը: Սմարթֆոնը ներկայացնելու համար կազմակերպվել էր երաժշտական ձեւավորմամբ զվարճալի միջոցառում:       

Միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր տրված սմարթֆոնը փորձարկել Հյուսիսային պողոտայում տեղակայված` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ մասնակցել հետաքրքիր մրցույթների:  

Միջոցառումն ուներ հետաքրքիր պարային կատարումներով համալրված հարուստ երաժշտական ծրագիր`բրեյք-դանս, հիպ-հոպ եւ կապուերա ոճերում: Սքեյթով ու անվաչմուշկով սահող երիտասարդները հավաքվածներին ոգեւորում էին իրենց վարպետությամբ: Հարեւանությամբ անց էր կացվում գրաֆիտիով նկարների մրցույթ:

Samsung Galaxy SIII սմարթֆոնի ներկայացումն ուղեկցվում էր հետաքրքիր մեկ այլ մրցույթով նաեւ: Ամենակարճ ժամանակահատվածում Samsung Galaxy SIII սմարթֆոնի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանի խճանկարը համակարգչով հավաքած մասնակիցը ստացավ հաճելի մրցանակ` Samsung Galaxy SIII սմարթֆոն:

Արժեքավոր հեռախոսներ ստացան նաեւ մյուս հաղթողները: 

Մրցանակները հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Անդրանիկ Շահբազյանը: 

Galaxy SIII սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Հյուսիսային պողոտայում եւ Ամիրյան փողոցում տեղակայված ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, ինչպես նաեւ ընկերության սպասարկման այլ կենտրոններից:

Սմարթֆոնն արժե 339 հազար դրամ: Բոլոր նրանք, ովքեր Samsung GALAXY SIII սմաթֆոնը նախապես առցանց պատվիրել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքի միջոցով, այն ձեռք կբերեն 329 հազար դրամով: