Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
15:13 | 31.05.12 | Նորություններ | 1545
Երեւան/Մեդիամաքս/. Հայկական Ծրագրեր հաշվապահական եւ բանկային ծրագրային ապահովում արտադրող ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական եւ մասնագիտական անկախ աուդիտ:
«Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Մեր գնահատականն այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է»,- ասվում է հայտարարության մեջ, որում պահանջի կոնկրետ պատճառներ չեն մանտանշվում:
Աշոտ Խաչատրյանը հայտարարությունում պահանջել է նաեւ, որ աուդիտին իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ: