17:29 | 25.05.12 | Նորություններ | 3499

ԱրմենՏել-ը պարգևատրել է «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով  մրցույթի հաղթողին, որն անց է կացվել ընկերության Facebook-ի էջում:

Մրցույթում հաղթող է ճանաչվել երևանցի Շողիկ Վարդանյանը, ով շահել է Samsung GT-P6200 պլանշետային համակարգիչ: «Մենք սրբորեն ծառայել ենք մեր Հայրենիքին. Զինվորի և ուսուցչի պատմություն» վերնագրով հաղթած աշխատանքը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմի վետերան, աշխատանքի վետերան  և վաստակավոր մանկավարժ 92-ամյա Մակիչ Դալլաքյանին:

Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մակիչ Դալլաքյանը կռվել է մինչև 1944 թ, իսկ երբ հատուկ հրամանով զորացրվել են բոլոր մանկավարժները, մշտական բնակություն է հաստատել Երևանում: Նա նշանակվել է մայրաքաղաքի թ.34 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է 30 տարի:

Հաղթողի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում:

Մրցույթի նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին: