14:03 | 18.05.12 | Նորություններ | 794
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանցի Ալեքսանդր Շաքարյանը երկրորդ տեղն է գրավել մոբայլ միկրոաշխատանքի միջազգային առցանց m2Work մրցույթում, Մեդիամաքս-ին հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակից:
Մրցույթը կազմակերպվել էր Nokia-ի եւ Համաշխարհային բանկի infoDev ծրագրի կողմից: «Միկրոաշխատանքը» փոքրածավալ թվային առաջադրանք է, որը մարդիկ կարող են կատարել ցանկացած վայրում իրենց համակարգչով կամ բջջային հեռախոսով եւ դրա դիմաց վարձատրվել: Այլ լայն տարածում է ստանում ցածր եկամուտներով երկրներում:
Ալեքսանդր Շաքարյանը ներկայացրել էր մրցույթին իր MicroForester կիրառական ծրագիրը, որը կօգնի անտառվերականգնման նախագծերին:
Մրցույթին ստացվել էր 939 գաղափար, որոնց 96 տոկոսը` զարգացող եւ ձեւավորվող տնտեսություններից:
Հայաստանում անցած տարվա աշնանից գործում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ mLab-ը, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
http://www.itel.am/am/news/4602/